Էտիրնէգաբուի Գերեզմանատուն

(Edirnekapı, Topçular Mah., Bayrampaşa Cad. No: 2, 34055 Eyüp)
Հեռ.՝ (0212) 521 7316

Մէկն է Պոլսոյ հայկական հնօրեայ չորս գլխաւոր գերեզմանատուներէն, որ բաւական ընդարձակ է։ Հնագոյն տապանաքարերը կու գան 17րդ դարու առաջին կէսէն։

Գերեզմանատան մէջ հանգչող կարեւոր դէմքերէն կարելի է յիշել հետեւեալները՝
Արքունի նկարիչ Տիրացու Ռափայէլ                         (վախճանած 1780)
Պատմագիր եւ կրթական գործիչ Սարգիս Դպիր Սարաֆ Յովհաննէսեան     (1740-1805)
Lեզուաբան, պատմագիր, թարգմանիչ
Գէորգ Դպիր Պալատեցի Տէր Յովհաննէսեան                     (1736-1811)
Տարեցուցագիր եւ կրթական գործիչ Մատթէոս Դպիր Յովնանեան         (1741-1827)