Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ. ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՑԱՒԱԿՑԱԿԱՆԸ

Kategori: Եկեղեցական,Կրօնական

vehapar sozԳԵՐԱՇՆՈՐՀ
Տ.ԱՐԱՄ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԹԷՇԵԱՆ
ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍՈՅ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆ
ՊԱՏՐԻԱՐՔԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՓՈԽԱՆՈՐԴ
Ստամպուլ, Թուրքիա

Սիրելի Սրբազան,

Ցավով տեղեկացանք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու վաստակաշատ սպասավոր, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության Պատրիարքական Փոխանորդ Գերաշնորհ Տ. Շահան Արքեպիսկոպոս Սվաճյանի վախճանման մասին։

Վիշտ է Մեզ համար մեր Սուրբ Եկեղեցու վաստակեալ հոգեւորականի կորուստը։ Լուսահոգի Շահան Արքեպիսկոպոս Սվաճյանի կեանքի վաստակյալ տարիները ինքնընծայում են եղել Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուն, նախանձախնդիր սպասավորություն մեր ժողովրդին։ Բարեհիշատակ Տ. Շահան Արքեպիսկոպոս Սվաճեանը՝ որպես մեր Սուրբ Եկեղեցու բարի ու ծառայասեր եկեղեցական, Քրիստոսապատվեր իր առաքելության երկարամյա ճանապարհին հովվել ու խնամել է հավատացեալ հայորդյացրուն, ջանք եւ եռանդ ներդրել հոգեւորականների նոր սերնդի պատրաստման գործում, տասնամյակներ շարունակ մայրենի լեզվի, կրոնական գիտելյաց իմացությունը ջամբել Պոլսո ազգային վարժարանների սանուց։ Հոգելույս Շահան Արքեպիսկոպոս Սվաճյանը տարիներ շարունակ աղոթական իր ջանքերն ու ծառայությունն է ի սպաս դրել հանուն հայութեան ազգային-եկեղեցական կեանքի վերազարթոնքի ու առաջընթացի, ի մասնավորի Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության հաւատավոր Մեր զաւակների հոգեւոր մխիթարության, Պատրիարքության շինության ու բարգաւաճման։

Վշտակիր սրտով աղոթում ենք առ Ամենողորմ Տերը, որպեսզի երկնային երանական բարձունքներում լոյսերի մեջ քաղցրությամբ ընդունի հոգին նորոգ հանգուցյալ հավատարիմ Իր սպասաւորի՝ Գերաշնորհ Տ.Շահան Արքեպիսկոպոս Սվաճյանի, եւ Սուրբ Հոգու մխիթարության բյուր շնորհներով սփոփանք պարգեւի Սրբազանի բոլոր հարազատներին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության միաբանությանը եւ հավատավոր, բարեպաշտ Մեր զաւակներին։
«Յիշեսցէ Տէր զհոգի ծառային Իւրոյ եւ հանգուսցէ զնա ի լոյս երեսաց Աստուածութեան Իւրոյ. ամէն»։

Վշտակից սիրով եւ օրհնութեամբ՝

ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ