Շիշլիի Գերեզմանատուն

(Abide-i Hürriyet Cad. No: 4, 34381 Şişli)
Հեռ.՝ (0212) 248-0072
ֆաքս՝ (0212) 246-6015

1865ին Պետութեան կողմէ տրամադրուած 50 հազար քռ. մեթր տարածութեամբ Շիշլիի գերեզմանատունը, ժամանակի ընթացքին եղած յաւելումներով այսօրուան գեղեցիկ տեսքը առած է։ 1893 թուակիր հրամանագրով մը գերեզմանատան մուտքի երկու կողմերը շինուեցան Դիւանատան կամ քահանաներու ու պահապաններու համար շէնքեր։
Այս հին շէնքերը Մաղաքիա Օրմանեան Պատրիարքի ծրագրով եւ Միհրան Խալֆայի կողմէ 1903ին վերակառուցուեցան կամարակապ շքեղ դրան մը յաւելումով։
Գերեզմանատունը լեցուն է հոյակապ ու գեղատեսիլ յուշարձաններով ու դամբարաններով, որոնք իրենց տպաւորիչ երեւոյթով կը գրաւեն այցելուներու ուշադրութիւնը։
Գերեզմանատան մէջ թաղուած են պետական, քաղաքական, հասարակական, կրթական, թատերական գործիչներ, բանաստեղծներ, գրագէտներ, իրաւագէտներ, բժիշկներ եւ զանազան ասպարէզներու հետեւող անձնաւորութիւններ։
Այս գերեզմանատունը բաժնուած է 31 թաղերու։

Ունի հոգեւորականներու յատուկ թաղ, ուր թաղուած են պատրիարքներ՝

Խորէն Աշըքեան                 (1842-1899)
Մաղաքիա Օրմանեան             (1841-1918)
Յովհաննէս ԺԲ. Արշարունի             (1854-1920)
Մեսրոպ Ա. Նարոյեան                 (1875-1944)
Գարեգին Ա. Խաչատուրեան             (1880-1961)
Շնորհք Գալուստեան                 (1961-1990)
Գարեգին Բ. Գազանճեան            (1990-1998)

Գէորգ Արքեպիսկոպոս Արսլանեան         (1867-1951)
Գարեգին Եպիսկոպոս Սրուանձտեանց

Գերեզմանատան մէջ թաղուած են նաեւ՝
Հրանտ եւ Զապել Ասատուր             (1863-1934)
Եղիա Տէմիրճիպաշեան             (1851-1908)
Յակոբ Մարթաեան                 (1895-1979)
Յակոբ Մնձուրի                 (1886-1978)
Երուանդ Ոսկան
Գէորգ Բամպուքճեան