ՖԷՐԻԳԻՒՂԻ Ս. ՎԱՐԴԱՆԱՆԱՑ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՄԱՏԱՂՕՐՀՆՈՒԹԻՒՆԸ

Kategori: Կրօնական,Համայնքային

ferikoy madag (7)

Ն.Ա.Տ. Սահակ Բ. Պատրիարք Հայրը, 25 Հոկտեմբեր 2020, Կիրակի նախագահեց Ֆէրիգիւղի Ս. Վարդանանց Եկեղեցւոյ մատաղօրհնութեան ու իր պատգամը փոխանցեց ներկաներուն: Մանուկ Էօղէրի գլխաւորած թաղային խորհուրդը եւ եկեղեցւոյ քարոզիչ` Գերպ. Տ. Թաթուլ Ծ. Վրդ. Անուշեան հիւրընկալեցին Նորին Ամենապատուութիւնը: Ներկայ եղան նաեւ՝ Արժ. Տ. Շիրվան Քահանայ Հայրը: Արարողութեան իրենց մասնակցութիւնը բերին՝ եկեղեցւոյ սարկաւագներն ու դպիրները, իսկ Ս. Պատարագի երգեցողութիւնները կատարուեցան՝ Բրշ. Ատրուշան Սրկ. Հալաճեանի առաջնորդութեամբ Վարդանանց Դպրաց Դասու անդամներու կողմէ։ Արարողութեան աւարտին յիշատակուեցան եկեղեցւոյ բարերարները:

Video: https://www.facebook.com/TRArmenianPatriarchate/videos/403439271048779

  • ferikoy madag (8)
  • ferikoy madag (9)
  • ferikoy madag (1)
  • ferikoy madag (2)
  • ferikoy madag (6)
  • ferikoy madag (3)
  • ferikoy madag (7)
  • ferikoy madag (4)
  • ferikoy madag (5)