Պաղլարպաշը (Ս. Խաչ Գերեզմանատուն)

(Nuh Kuyusu Cad. No: 144,  34662 Bağlarbaşı)
Հեռ.՝ (0216) 474-4400

Կը գտնուի Պաղլարպաշը կոչուած բարձունքին վրայ։ Գոյութիւն ունի 16րդ դարու կէսէն ի վեր։ Իսկ գերեզմանատան հնագոյն տապանաքարը կը կրէ 1637 թուականը։
Գերեզմանատունը ունի 14 հազար քռ. մեթր տարածութիւն։ Բաժնուած է երկու մասի, որուն հիւսիսային մասը յատկացուած է Ս. Խաչ եկեղեցւոյ, իսկ հարաւայինը՝ Ս. Կարապետ եկեղեցւոյ 1555ին. իսկ սահմանները ճշդուած են 1884ին։ Գերեզմանատանց գլխաւոր բարերարը եղած է Տիգրանակերտցի ջորեպան Ադամ, վախճանած՝ 1718ին։
Գերեզմանատունը տեղ տեղ զարդարուած է փառայեղ ու գեղակերտ յուշադամբաններով ու գերեզմանաքարերով, որոնք ուշադրութիւն կը հրաւիրեն որպէս գեղարուեստի հատընտիր նմոյշներ։

Այս գերեզմանատան մէջ թաղուած են՝

Յովհաննէս Պատրիարք Բաբերդցի Չամաշըրճեան             (1757-1817)
Սարգիս Պատրիարք Գույումճեան                     (1804-1865)
Արքունի ճարտարապետ Կեսարացի Սարգիս Խալֆա             (վախճանած 1737)
Արքունի ճարտարապետ Պալի Խալֆա                 (վախճանած 1803)
Արքունի ճարտարապետ Գրիգոր Ամիրա Պալեան             (1764-1831)
Արքունի եւ Պետական ճարտարապետ Սարգիս Պէյ Պալեան         (1831-1899)
Արքունի ճարտարապետ Կիրակոս Օտեան                (1804-1865)
Տոքթոր Վահան Փաշա Մանուէլեան                     (1840-1902)
Կրթական մշակ Ռէթէոս Պէրպէրեան                     (1848-1907)
Բանաստեղծ Պետրոս Դուրեան                     (1851-1872)
Բանաստեղծ Մատթէոս Զարիֆեան                     (1894-1924)
Կրթական մշակ Յովհաննէս Հինդլեան